ՀՀ գործող իշխանության պայքարը ոչ թե եկեղեցականի դեմ է, այլ՝ ամբողջ եկեղեցու և կրոնի. հարցում

15 Հուլիսի 2025, 13:49

Կարծիք

Alpha News-ի ամերիկյան խմբագրությունը հարցախույզ է իրականացրել՝ հասկանալու, թե տեղի հայ համայնքը ինչ կարծիք ունի վերջին շրջանում ՀՀ-ի գործող իշխանության որդեգրած քաղաքականության նկատմամբ:

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ հայ ժողովրդի թշնամիներն արդեն երեքն են՝ թուրքն, ադրբեջանցին և ՀՀ-ի ներկա իշխանությունը:

«Հայաստանի իշխանությունը զավթած խմբակը ծառայում է թուրքական, ադրբեջանական շահերի համար: Եկած առաջին իսկ օրվանից նա ջլատել է մեր ազգային կառույցները, հիմա սկսել է եկեղեցուն հարվածել, ինքնիշխանության հետ կապ ունեցող ամեն բան փորձում է վերացնել, որ թուրքերի ու ադրբեջանցիների ուզածը հեշտությամբ կատարի: Կարծում եմ՝ այս դավաճանը ևս թուրքական ծագում ունի, և հիմա մեր թշնամիները երեքն են՝ թուրքն, ադրբեջանցին և ՀՀ-ի ներկա իշխանությունը»,- նշել է ամերիկաբնակներից մեկը:

Մեկ այլ հայ իր խոսքում ընդգծել է. «Հայաստանի իշխանությունը եկել է մեկ նպատակով, այն է՝ կործանել հայ ազգին, և արդեն հասել է եկեղեցուն, քանի որ դարեր շարունակ հայությունը պահպանող ամենակարևոր կառույցը եկեղեցին է եղել: Հայը որ երկիր գնացել է՝ առաջինը եկեղեցի է կառուցել: Եվ այսօրվա իր պայքարը ոչ թե ինչ-որ եկեղեցականի դեմ է, այլ ամբողջ եկեղեցու և կրոնի դեմ»:

Հիմա եթերում