ՀՀ հավաքականի հաղթանակները պատահական չեն, ֆուտբոլում պատահականություններ չեն լինում. Դավիթ Ալավերդյան
21 Հունիսի 2023, 14:34
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբում Հայաստանի հավաքականը արտագնա խաղում հաղթեց Ուելսին 4-2 և Լատվիային՝ 2-1 հաշիվներով: Այս հաղթանակները չի կարելի համարել պատահականություն, քանի որ ֆուտբոլում պատահականություններ չեն լինում, կարևոր են բոլոր մանրուքները: Ուելսի ընտրանին հիմա անցնում է սերնդափոխության շրջան, ինչպես Հայաստանի ընտրանին մոտ 10-12 տարի առաջ:
Այս մասին Alpha News-ի եթերում ասել է” Մեդիամաքս ” լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:
Իհարկե, դա չի կարող արդարացում լինել նման կարգի հավաքականի համար, սակայն մենք ունենք 3 միավոր, ինչը չի կարող չուրախացնել:
Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթականը ևս բարդությամբ տրվեց, քանի որ Քարդիֆում մեր տղաները մեծ ուժեր էին կորցրել և ամբողջությամբ չէին հասցրել վերականգնվել, զգացվում էր հոգնածությունը: Լատվիացիները պատասխան գնդակն ընդունելուց հետո որոշեցին պաշտպանվել, քանի որ Երևանում 1 միավոր վաստակելը մեծ նվաճում կլիներ նրանց համար, քանի որ հենց Լատվիան է համարվում խմբի հետնապահը: Նույն ակնկալիքը նրանք ունենալու են Ռիգայում կայանալիք խաղում:
Հայաստանի հավաքականը հիմա և այսուհետև խաղալու է առանց Հենրիխ Մխիթարյանի: Մենք պետք է համակերպվենք այդ իրողության հետ և նրան ընկալենք որպես տիեզերական մի մարմին, որն անհավանական շատ բան է րել հայկական ֆուտբոլի և Հայաստանի համար: Մխիթարյանն իր ելույթներով ներշնչել է տասնյակ հազարավոր երեխաների՝ զբաղվելու ֆուտբոլով: Հենրիխը հայրենասեր մարդու բացառաիկ օրինակ է, որին պետք է ձգտեն բոլորը: Նա բառաիկ կերպար է Հայաստանի համար: Հենրիխի միջոցով են նաև մինչև այսօր աշխարհում իմանում Հայաստանի մասին:
Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումները կանցկացնի սեպտեմբերին՝ նախ հյուրընկալվելիս մրցելով Թուրքիայի, ապա Երևանում՝ Խորվաթիայի հետ: Թուրքիան ավանդաբար ուժեղ է հանդես գալիս սեփական հարկի տակ և խաղում է բացառապես հաղթանակի համար՝ անկախ մրցակցի կարգից. թուրք երկրպագուները միշտ էլ ունեցել են հաղթական հավակնություններ:
Այդ խաղում 1 միավոր վաստակելը կհամարեմ մեծ հաջողություն: Դրանից հետո մենք Երևանում սպասելու ենք աշխարհի վերջին 2 առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր Խորվաթիային, որը վերջերս էլ խաղում էր Ազգերի լիգայի եզրափակիչում: Այնտեղ միայն Լուկա Մոդրիչը չէ, որից պետք է զգուշանալ: Խորվաթներն ամուր թիմ ունեն և Հայաստանի հետ խաղում լինելու են ֆավորիտ: Հենց այս 2 խաղով էլ վճռվելու է Հայաստանի ընտանու ճակատագիրը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում:
Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթականը ևս բարդությամբ տրվեց, քանի որ Քարդիֆում մեր տղաները մեծ ուժեր էին կորցրել և ամբողջությամբ չէին հասցրել վերականգնվել, զգացվում էր հոգնածությունը: Լատվիացիները պատասխան գնդակն ընդունելուց հետո որոշեցին պաշտպանվել, քանի որ Երևանում 1 միավոր վաստակելը մեծ նվաճում կլիներ նրանց համար, քանի որ հենց Լատվիան է համարվում խմբի հետնապահը: Նույն ակնկալիքը նրանք ունենալու են Ռիգայում կայանալիք խաղում:
Հայաստանի հավաքականը հիմա և այսուհետև խաղալու է առանց Հենրիխ Մխիթարյանի: Մենք պետք է համակերպվենք այդ իրողության հետ և նրան ընկալենք որպես տիեզերական մի մարմին, որն անհավանական շատ բան է րել հայկական ֆուտբոլի և Հայաստանի համար: Մխիթարյանն իր ելույթներով ներշնչել է տասնյակ հազարավոր երեխաների՝ զբաղվելու ֆուտբոլով: Հենրիխը հայրենասեր մարդու բացառաիկ օրինակ է, որին պետք է ձգտեն բոլորը: Նա բառաիկ կերպար է Հայաստանի համար: Հենրիխի միջոցով են նաև մինչև այսօր աշխարհում իմանում Հայաստանի մասին:
Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումները կանցկացնի սեպտեմբերին՝ նախ հյուրընկալվելիս մրցելով Թուրքիայի, ապա Երևանում՝ Խորվաթիայի հետ: Թուրքիան ավանդաբար ուժեղ է հանդես գալիս սեփական հարկի տակ և խաղում է բացառապես հաղթանակի համար՝ անկախ մրցակցի կարգից. թուրք երկրպագուները միշտ էլ ունեցել են հաղթական հավակնություններ: Այդ խաղում 1 միավոր վաստակելը կհամարեմ մեծ հաջողություն:
Դրանից հետո մենք Երևանում սպասելու ենք աշխարհի վերջին 2 առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր Խորվաթիային, որը վերջերս էլ խաղում էր Ազգերի լիգայի եզրափակիչում: Այնտեղ միայն Լուկա Մոդրիչը չէ, որից պետք է զգուշանալ: Խորվաթներն ամուր թիմ ունեն և Հայաստանի հետ խաղում լինելու են ֆավորիտ: Հենց այս 2 խաղով էլ վճռվելու է Հայաստանի ընտանու ճակատագիրը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում: