ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը դարձել է Քարնիի և Թրամփի բանակցությունների թեման
08 Հոկտեմբերի 2025, 11:52
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Կանադայի՝ Միացյալ Նահանգներին միանալու հնարավորությունը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Քարնին կարծիք է հայտնել, որ Թրամփն ապահովել է «տնտեսության տրանսֆորմացիան, ՆԱՏՕ-ի գործընկերների ռազմական ծախսերի աննախադեպ պարտավորությունները», Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հնդկաստանի և Պակիստանի միջև կարգավորումը:
Բացի այդ, «շատ առումներով ամենակարևորն է», շարունակել է վարչապետը, բայց այստեղ նրան ընդհատել է Թրամփը՝ «Կանադայի և Միացյալ Նահանգների միավորումը»։
Քարնին ծիծաղել է և բողոքել. «Դա այն չէ, ինչ ես նկատի ունեի»։