ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը դրական ազդակ է ողջ աշխարհի համար. Գուտերեշ

23 Սեպտեմբերի 2025, 18:06

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը դրական ազդակ է ողջ աշխարհի համար: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Անցած տարին հույսի նշույլներ բերեց. օրինակ՝ Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարը և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը։ Բայց չափազանց շատ ճգնաժամեր անվերահսկելի են մնում»,-հայտարարել է նա: