ՀՀ-ի իշխանությունները Թուրքիայի աջակցությունն են ակնկալում Ադրբեջանի հետ «Խաղաղության» պայմանագիր կնքելու հարցում․ Էրդողան

26 Սեպտեմբերի 2024, 21:54

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի աջակցությունն են ակնկալում Ադրբեջանի հետ «Խաղաղության» պայմանագիր կնքելու հարցում:

«Եթե դիտարկենք հարգելի Փաշինյանի մոտեցումները, ապա բացասական միտում չենք տեսնում։ Նրանք մեզանից՝ Թուրքիայից, ակնկալում են աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում, բարիդրացիություն հաստատելու հարցում։ Մենք էլ այդ նպատակն ենք հետապնդում և ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ» , — հայտարարել Է Էրդողանը։