ՀՀ–ի մասին երազները, այդ թվում` «միջանցքի» մասին, իրականություն չեն դառնա. Մեհդի Սոբհանի
06 Սեպտեմբերի 2024, 12:28
Իրանը վստահեցնում է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականություն դառնալ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անվանումներով, այդ թվում, այսպես կոչված, «միջանցքի» մասին, իրականություն չեն դառնա», ասել է նա։
ՀՀ-ում Իրանի դեսպանը ևս մեկ անգամ հաստատել է, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, ազգային ինքնիշխանությանը և անկախությանը, ու հավելել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը իրենց համար «կարմիր գիծ» է։