ՀՀ-ի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներն այսօր կհանդիպեն Թբիլիսիում

17 Ապրիլի 2025, 10:09

Քաղաքականություն

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալները եռակողմ հանդիպում կունենան Թբիլիսիում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում։ Այն նվիրված է տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին»,- գրել է Բադալյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը, Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորաշվիլին Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակում պանելային քննարկման էին մասնակցել։