ՀՀ–ից ծառայությունների արտահանումը 2023–ի հունվար–սեպտեմբերին աճել է գրեթե 1.5 անգամ․ ԵՏՀ
31 Հունվարի 2024, 15:08
Հայաստանից ծառայությունների արտահանումը 2023 թ. հունվար-սեպտեմբերին աճել է գրեթե մեկուկես անգամ (47,6%–ով)։ Այդ մասին է վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրությունը։
Բացարձակ թվերով` ԵԱՏՄ–ից ծառայությունների արտահանումը 2 մլրդ 880 մլն դոլարից հասել է 4 մլրդ 249 մլն դոլարի։ Ծառայությունների ներմուծումն աճել է 41,7 %–ով՝ 1 մլրդ 787 մլն դոլարից հասնելով 2 մլրդ 531 մլն դոլարի։
Ղազախստանից ծառայությունների արտահանումն աճել է 33.5%–ով ՝ մինչև 7 մլրդ 590 մլն դոլար, Ղրղզստանից՝ 87.2%–ով՝ մինչև 898 մլն դոլար։
Բելառուսից և Ռուսաստանից ծառայությունների արտահանումը նվազել է. Բելառուսից 6,7 %՝ մինչև 6 մլրդ 291 մլն դոլար, Ռուսաստանից 17,8%՝ մինչև 29 մլրդ 858 մլն դոլար։
Հայաստանից ծառայությունների արտահանումը մեծապես պայմանավորված է ռելոկանտների հիմնած տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական ընկերություններով։ Ռելոկանտների ներհոսքը նմանատիպ ազդեցություն է ունեցել նաև Ղազախստանի և Ղրղզստանի վրա։