ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին տեղեկություններից հետո. Զախարովա
18 Ապրիլի 2024, 13:57
Ռուսաստանը Հայաստանից ակնկալում է հստակ արձագանք ԱՄՆ-ի և Եվրամիության հետ «Ռազմաքաղաքական պայմանավորվածությունների» մասին տեղեկությունների հայտնվելուց հետո: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հանդիպումը և հաղորդումները, թե իբր այդ հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմաքաղաքական ոլորտում:
«Ավելի վաղ Երևանում հրապարակայնորեն հավաստիացնում էին, որ Արևմուտքի երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Մենք, հաշվի առնելով այս գործոնների ամբողջությունը, Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք ի հայտ եկած տեղեկություններին», — ասել է դիվանագետը։