Ռուս սահմանապահները կդադարեն ծառայություն իրականացնել հայ-իրանական սահմանի անցակետում

08 Հոկտեմբերի 2024, 18:15

Քաղաքականություն

2025 թվականի հունվարի 1–ից Հայաստան–Իրան և Հայաստան–Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ռուս սահմանապահների հետ համատեղ կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան–Իրան պետական սահմանի հսկիչ–սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։ Այդ մասին «Ֆեյսբուքում» գրառում է արել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա գրել է, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանի հսկիչ–սահմանային կետում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»,– ասված է Բաղդասարյանի գրառման մեջ։