ՀՀ իշխանության ու Իլհամ Ալիևի մոտեցումները համընկնում են․ Կարեն Իգիթյան

ՀՀ իշխանություններն ուղղակի չեն ցանկանում գերիների հարցերով զբաղվել, քանի որ փակել են Արցախի հարցը։ Alpha News-ի ուղիղ եթերում ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը։

«ՀՀ գործող կառավարության համար այն ամենն, ինչ կատարվել է Արցախում, ոչ միայն կարևոր չէ, այլ նաև իրենք թշնամանք ունեն այդ ամենի հանդեպ։ Եթե այն ժամանակ Բաքվում ցանկանում էին դատել Արցախի ազատագրական պայքարի առաջնորդներին, Հայաստանում արդեն իսկ դատում էին։ Խոսքը Արցախի ղեկավարների, զինվորականների մասին է։ Հիմա Ադրբեջանը հասել է իր նպատակներին։ ՀՀ իշխանության համար սա մեծ խնդիր չէ։ Եթե խնդիր լիներ, գիտենք, թե ինչ էմոցիոնալ ելույթներ կունենային»,- նկատել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ՀՀ գործող իշխանության ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսակետները համընկնում են։

«Իմ կարծիքով՝ իրենք ուղղակի չեն ցանկանում գերիների հարցերով զբաղվել, որովհետև փակել են Արցախի հարցը։ Ինչպես Ալիևն է ասում՝ Արցախի հարց չկա, Մինսկի խումբն էլ են նույն ձև ընկալում Ալիևն ու ՀՀ իշխանությունը։ Մինսկի խումբը, ԵԱՀԿ-ն որպես կառույց զբաղվում են Արցախի հարցով ու ունեն 3 գրասենյակ Երևանում, Ստեփանակերտում ու Բաքվում։ Աշխատողները գնում էին այդ երեք մայրաքաղաքներում աշխատելու։ Սա արդեն խոսում էր այն մասին, որ Արցախն ուներ կարգավիճակ։ Խնդիրն այն է, որ տասնամյակներ շարունակ այս թիմը, որ հիմա ղեկավարում է ՀՀ-ն, Արցախի ազատագրական պայքարի դեմ էր։ Հիմա մենք տեսնում ենք, որ համընկնում են նրանց ու Ադրբեջանի մոտեցումները»,- նկատել է Կարեն Իգիթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։