ՀՀ իշխանության խնդիրն ազգային կառույցների ջախջախումն է. Սարգիս Զելվեյան

02 Հուլիսի 2025, 13:18

Քաղաքականություն

Թրքաբարո կառավարության կողմից եկեղեցու դեմ սկսված արշավը Վեհափառի հետ կապ չունի: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է համայնքային հասարակական գործիչ, գործարար Սարգիս Զելվեյանը:

Նրա խոսքով՝ ներկայիս խնդիրն ազգային կառույցների ջախջախումն է:

«Եկեք չմոռանանք, որ 1915 թ. Ցեղասպանության ժամանակ նույն ձեռագիրն էր՝ ազգի պարագլուխների վերացումը: Այսօր ունենք միջազգային մասշտաբով ճանաչված հայորդիներ՝ Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան, երկուսն էլ ձերբակալված են: Մեկը Բաքվի բանտում է, մյուսը՝ «ադրբեջանական» Երևանի բանտում: Այդ մարդիկ որևէ սխալ բան չեն արել, որպես ճշմարիտ քրիստոնյաներ ճշմարտությունն են ասել»,- նշել է Սարգիս Զելվեյանը՝ հավելելով, որ Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ազգի էլիտային «գլխատելու» տարբերակներից մեկն է:

Իր հերթին, «Հայ արիների բռունցք» միության նախագահ Արմեն Շահբազյանն ասել է, որ ներկայիս իշխանությունները հայ ազգի թշնամիներն են: «Եկեղեցու և Սամվել Կարապետյանի դեմ այս գործողություններով, կարծում եմ, շեղում են հասարակությանն ավելի ծանր իրականությունից»,- ասել է նա:

Արմեն Շահբազյանը եկեղեցու դեմ սկսված արշավը կապել է Սյունիքի խնդրի հետ, որը, նրա խոսքով, արդեն վերջնական որոշված է: «Եկեղեցին վերջին հիմնասյուններից է, որը կանգուն է մնացել: Հավանաբար, Սյունիքի խնդիրն արդեն որոշել են, և այդպիսով իշխանությունները փորձում են խառնաշփոթ ստեղծել երկրում»,- հավելել է Արմեն Շահբազյանը:

Հիմա եթերում