ՀՀ իշխանությունների այսօրվա վարքագիծը փաստում է՝ Փաշինյանն այլևս դուրս է օրենքի շրջանակներից․ Ռոբերտ Ամստերդամ

18 Դեկտեմբերի 2025, 21:30

Քաղաքականություն

ՀՀ իշխանությունների այսօրվա վարքագիծը հստակորեն փաստում է, որ Փաշինյանն այլևս դուրս է օրենքի շրջանակներից։ Նա ոչ միայն հանդես է գալիս որպես օրինազանց, այլև, դատելով ամենից, մտադիր է ոտնահարել ինչպես եկեղեցական կանոնները, այնպես էլ Հայաստանի Սահմանադրությունը։ Այս մասին գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«Ես հետևում եմ այս ամոթալի իրադարձություններին և իմ լիակատար զորակցությունն եմ հայտնում Մայր տաճարում գտնվող իմ բարեկամներին։

Հստակեցնեմ՝ կառավարության գործողությունները հակասում են Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածին և ամբողջությամբ դուրս են թե՛ Հայաստանի ներպետական օրենսդրության, թե՛ միջազգային իրավունքի տիրույթից։ 

Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են այս ապօրինի հրամանները»,- նշել է նա։

Հիմա եթերում