ՀՀ իշխանություններն անում են ամեն ինչ, որ մոռանանք անցյալը. Հակոբ Բագրատունի

30 Դեկտեմբերի 2025, 00:35

Քաղաքականություն

Մեր ժողովրդի հիմնական խնդիրներից մեկը հիշողության, մոռացման խնդիրն է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին։

«Մենք՝ ցեղասպանությունից հետո ծնվածներս շատ լավ գիտենք, թե ովքեր են Էնվեր, Թալեաթ, Ջեմալ փաշաները: Լավ գիտենք նաև, որ նրանց թոռները, ժառանգները սնվել են նույն քաղաքական, գաղափարական միջավայրում ու նույն գաղափարախոսությամբ։ Այսօրվա իմ մտահոգությունը կապված է այս իշխանության հետ։ Անում են ամեն ինչ, որ մոռանանք անցյալը, հարցականի տակ են առնում նույնիսկ անցյալի դեպքերը, քննարկում են ցեղասպանության զոհերի թիվը»,- նշել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ կարելի է քաղաքական կամ տնտեսական պատճառներով թղթի վրա ստորագրություններ դնել, սակայն կարևորը ժողովրդի հիշողությունն է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում