ՀՀ իշխանություններն ուզում են ցույց տալ, որ իրենք վերջնականապես ծախվել են Արևմուտքին. Ալեքսանդր Դուդչակ

01 Մայիսի 2024, 00:30

Քաղաքականություն

ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը:

Ըստ փորձագետի՝ Հայաստանի իշխանությունները, հրաժարվելով գնալ Պուտինի երդմնակալությանը, ցանկանում են ցույց տալ, որ վերջնականապես անցել են Արևմուտքի կողմը:

«Փաշինյանը սատանայի ծառան է, հավաքական Արևմուտքի ծառան։ Այդ պատճառով ոչ ոք չի նեղվի, եթե նա չգա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը։ Ոչ ոք նոր եզրակացություններ չի անի, քանի որ բոլոր եզրակացությունները վաղուց արվել են։ Հայաստանի իշխանություններն ուզում են ցույց տալ, որ վերջնականապես վաճառվել են Փարիզին, Բրյուսելին, Լոնդոնին և Վաշինգտոնին։

Մենք հույսներս կդնենք հինավուրց հայ ժողովրդի իմաստնության վրա, որն, այնուամենայնիվ, կկարողանա ժամանակին հետևություններ անել և իրավիճակը չհասցնել դժբախտության, որը տեղի է ունեցել, օրինակ, Ուկրաինայի կամ այլ պետությունների հետ, որոնք գնացել են Արևմուտքի գծած ճանապարհով», — ասել է Դուդչակը։

Ինչ վերաբերում է նրան, որ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին Փաշինյանը կարող է գնալ, ապա, ըստ փորձագետի՝ դա բացատրվում է նրանով, որ ԵԱՏՄ-ն մեծ առավելություններ է տալիս Հայաստանին:

«Եվրոպա տանող ճանապարհը երկար է, և այդ ճանապարհին ոչ ոք չի խոստացել կերակրել։ Իսկ ԵԱՏՄ-ն մեծ առավելություններ է տալիս Հայաստանին։ Եթե հիմա գժվեն և փորձեն դուրս գալ ԵԱՏՄ-ից, ապա դա շատ ուժեղ կհարված կլինի հայ ժողովրդի կենսամակարդակին, և այդ ժամանակ Փաշինյանին կարող են տապալել ավելի շուտ, քան նա ակնկալում է։ Եվ հենց այդ պատճառով էլ նա, հնարավոր է, գա ԵԱՏՄ գագաթնաժողովին կամ ուղարկի իր ներկայացուցիչներից որևէ մեկին»,- ասել է Դուդչակը։

Նա նաև նշել է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին էլ չգնա Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված շքերթին, ապա դրանից ոչ մի դժբախտություն չի լինի։

«Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը հարգում է իր հերոս նախնիների հիշատակը, որոնք նույն կերպ կռվել են ֆաշիստների դեմ, ինչպես Խորհրդային Միության մեծ տերության մյուս բոլոր ժողովուրդների ներկայացուցիչները», — եզրափակել է Դուդչակը։