ՀՀ իշխանությունները լավ գիտեն, որ Էրդողանն է տարածաշրջանի «զոնա նայողը»․ Տիրան Լոքմագոզյան

Բարեբախտաբար, այսպես կոչված «խաղաղության» պայմանագիրը չկնքվեց։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է թուրքագետ Տիրան Լոքմագոզյանն՝ անդրադառնալով նախօրեին Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպմանը։

«Սա ոչ թե խաղաղության, այլ կապիտուլյացիայի պայմանագիր է»,- հավելել է նա։

Թուրքագետը հիշեցրել է, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է՝ տարածաշրջանում սահմանները պետք է փոխվեն։ «Սա պետք է «ականաջի օղ անենք»։ Չմոռանանք նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով, կարծես, հաշտ չէր Էրդողանի հետ, իշխանության գալուց հետո հայտարարեց, որ Էրդողանն է այստեղ «զոնա նայողը»։ Կարծում եմ՝ մեր իշխանությունները դա լավ գիտեն»,- ասել է նա։

Տիրան Լոքմագոզյանի խոսքով՝ հենց դա է պատճառը, որ իշխանությունները գնում են Էրդողանի մոտ։