ՀՀ իշխանությունները թշնամական դիրքորոշում են որդեգրել Ռուսաստանի նկատմամբ․ Կոնստանտին Զատուլին
30 Օգոստոսի 2024, 22:30
Հայաստանի իշխանությունները շարունակում են տնտեսապես շահել Ռուսաստանի հետ առևտուրից, ընդ որում՝ միանգամայն հստակ որդեգրելով Ռուսաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով ՌԴ և ՀՀ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 27-ամյակի, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին:
«Ես, հավանաբար, կմեղանչեի ճշմարտության դեմ՝ ասելով, որ մենք հիմքեր ունենք բավարարվելու մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների այս ամբողջ ժամանակահատվածով։ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի, ռուս և հայ ժողովրդի հարաբերությունները, իհարկե, չեն սահմանափակվում դիվանագիտական հարաբերություններով։ Տասնյակ ու հարյուրավոր տարիներ դա փոխադարձ աջակցություն էր Ռուսաստանի կողմից, դա հայ բնակչության հովանավորությունն էր այն պայթյունավտանգ հակամարտության տարածաշրջանում, որտեղ ապրում են հայերը ՝ Կովկասում։ Այսօր, ցավոք, ՀՀ իշխանությունները վերակողմնորոշվելու կուրս են վերցրել։ Դրան, հավանաբար, նպաստում է այն փաստը, որ ՌԴ-ն այսօր պայքարում է ոչ այնքան Ուկրաինայի, որքան համախմբված Արևմուտքի դեմ, որը չի թաքցնում Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու իր մտադրությունը», — ասել է Զատուլինը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից, Ռուսաստանի և Հայաստանի ու երկու ժողովուրդների ճակատագրերը մնում են փոխկապակցված նույնիսկ այս ողբերգական իրավիճակում։
Քաղաքական գործչի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները, շարունակելով տնտեսապես օգուտ քաղել Ռուսաստանի հետ առևտրից, ակնհայտորեն թշնամական դիրքորոշում են որդեգրել Ռուսաստանի նկատմամբ։
«Մարդիկ, որոնք ըստ էության մատը մատին չեն խփել, որպեսզի կանգնեցնեն իրենց հայրենակիցների վրա զինված հարձակումը, պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել, այլ ընդհակառակը, իշխանության գալուց հետո մի քանի տարի աշխատել են հայկական բանակը նսեմացնելու, Հայաստանում հայրենասեր մտածող մարդկանց շրջանում տարաձայնություն առաջացնելու, Հայաստանի համար ինչ-որ նպատակներ ունենալու անհրաժեշտությունը, պաշտպանել իր պատմական ճշմարտությունը, օրինակ՝ շարունակել դատապարտել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին, շարունակելու, ինչպես միշտ լինում է, ուրիշի աչքի մեջ «փուշ» փնտրում և կարծում են, որ իրենց համար բարենպաստ պահ է այսօրվա հայ ժողովրդի բոլոր դժբախտությունները Ռուսաստանի վրա բարդելու, հայ ժողովրդին ստիպելու ամենադժվար պահին երես թեքել Ռուսաստանից։
Բայց ես հույս ունեմ, որ ոչ միայն Աստված է նրանց դատավորը, քանի որ Աստված է մեր բոլորի դատավորը։ Ես իսկապես կուզենայի հավատալ, որ այս գործողություններն այսօրվա սերունդների կենդանության օրոք կհանդիպեն հայ հասարակության դիմադրությանը և ի վերջո կկանխեն անուղղելին, այն է՝ Հայաստանը խզի իր նախկին պատմական, մարդկային կապերը Ռուսաստանի հետ»,- եզրափակել է Զատուլինը։