ՀՀ իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում՝ ապացուցելու, որ ձգտում են խաղաղության. Բենիամին Մաթևոսյան
30 Դեկտեմբերի 2025, 00:20
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանից ու Հայաստանից հնչող հակասական հայտարարությունները։ Մի կողմը խաղաղության դրոշակն է ձեռքն առել, մյուս կողմը ամենօրյա ռեժիմով նոր պահանջներ է առաջ քաշում։
«Եթե մենք իսկապես գնում ենք խաղաղության, բացի նրանից, որ նախընտրական շրջանում Փաշինյանին ինչ-որ բոնուսներ պիտի հատկացվեն, օրինակ՝ ադրբեջանական բենզին, դա պետք է նաև դրսևորվի գոնե նարատիվային փոփոխություններով։ ՀՀ իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում՝ ապացուցելու, որ ձգտում են խաղաղության։ Նրանք այս ամենն անում են հայտարարությունների մակարդակով։ Իսկ ինչ են ասում Ադրբեջանում:
Նույնիսկ նարատիվերի մակարդակով տեսնում ենք, որ, օրինակ, ասում են՝ ադրբեջանական տարածքների, իրենց ասած, օկուպացիայի համար պատասխանատու է հայկական պետությունը, պետականությունը։ Այս ձևակերպումը Ադրբեջանի գործողությունների համար բացում է մեծ դաշտ՝ առաջ քաշելով ՀՀ-ի նկատմամբ որոշակի նյութական, տարածքային պահանջներ»,-նշել է քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։