ՀՀ իշխանությունը խախտում է Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների սկզբունքները. Քամալովը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին

03 Հոկտեմբերի 2023, 15:30

Քաղաքականություն

Հայաստանի խորհրդարանականների կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը ոչ բարեկամական քայլ է: Այս մասին գրել է ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի համանախագահ, «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների զարգացման և աջակցության հիմնադրամի նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արամայիս Քամալովը:

«Ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի ռուսական կողմը միանում է Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին Յուրի Լեոնիդովիչ Վորոբյովի հայտարարությանը։

Հայաստանի խորհրդարանականների կողմից այս քայլը խիստ անբարյացակամ է, եթե չասենք ավելին։ Նման որոշմամբ, գործող իշխանությունը խախտում է Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների սկզբունքները։ Վստահ ենք, որ ոչ ոք եւ ոչինչ չի կարող խաթարել մեր ժողովուրդների բարեկամությունը, որոնց պատմությունը, դարեր շարունակ, անքակտելիորեն կապված է միմյանց հետ», — նշել է Քամալովը։

Հիմա եթերում