ՀՀ կառավարությանը 92.300.000 եվրոյի վարկ կտրամադրվի
11 Մայիսի 2023, 14:30
Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկը ՀՀ կառավարությանը 92 300 000 եվրո արժողությամբ վարկ կտրամադրի։ Վարկի նպատակը բյուջետային աջակցությունն է։
Որոշման հիմնավորման համաձայն` բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանմանը, շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավմանն ուղղված միջոցառումներին ու բարեփոխումների իրականացմանը։