ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հուշադրամ՝ նվիրված առաջնությունում «Արարատի» և ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի 50-ամյակին

21 Հունիսի 2023, 22:08

Տնտեսություն և Բիզնես

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել արծաթե հուշադրամ՝ նվիրված 1973 թվականի առաջնության և ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում Երևանի «Արարատի» հաղթանակի 50-ամյակին։

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 33,6 գրամ կշռող մետաղադրամի անվանական արժեքը հազար դրամ է (մոտ 2,5 դոլար)։ Այն պատրաստված է 925 հարգի արծաթից և 400 հատ հատված է լեհական դրամահատարանի կողմից։ Հուշադրամի դիմերեսին պատկերված է 1973 թվականի «Արարատ» ֆուտբոլային թիմի զինանշանը, դարձերեսին՝ ԽՍՀՄ գավաթ, ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության հաղթողի մեդալ։

1973 թվականին Նիկիտա Սիմոնյանի գլխավորած թիմը նվաճեց ինչպես ԽՍՀՄ գավաթը, այնպես էլ Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը։ Հոկտեմբերի 10-ին երեւանյան ակումբը Մոսկվայում 2-1 հաշվով հաղթել է Կիեւի «Դինամոյին» ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակչում։ Երկու հաղթական գոլ խփեց «Արարատի» հարձակվող Լեւոն Իշտոյանը։ Քիչ անց Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ «Արարատ»-«Լենինգրադի Զենիթ» հանդիպումը։ Հովհաննես Զանազանյանի եւ Էդուարդ Մարկարովի գոլերի շնորհիվ երեւանյան թիմը հաղթեց 3-2 հաշվով՝ նվաճելով ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը եւ դրանով իսկ ձեւակերպելով ոսկե դուբլ։