ԿԸՀ-ն ներկայացրել է Գյումրիի 82 տեղամասերից 81-ի արդյունքները
31 Մարտի 2025, 09:03

Ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 82 ընտրատեղամասերից 81-ի արդյունքները։
Այսպիսով՝ առաջատարը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է (Սարիկ Մինասյան՝ 36,80%, 16938 ձայն)։ Երկրորդ տեղում «Հայաստանի կոմունիստական կուսակցությունն» է (Վարդան Ղուկասյան, 20,71%, 9537 ընտրող)։ 3-րդ տեղը զբաղեցնում է «Մեր քաղաքը» դաշինքը (Մարտուն Գրիգորյան, 15,85%, 7296)։
Առաջին հնգյակում են նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը (Ռուբեն Մխիթարյան, 7,94%, 3659) և «Մայր Հայաստան» դաշինքը (Կարեն Սիմոնյան, 6,18%, 2844)։
Հիշեցնենք, որ կիրակի օրը Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի են ունեցել ավագանու արտահերթ ընտրություններ։