ՀՀ-ն չի ձգտում խզել կապերը ՌԴ-ի հետ. Արարատ Միրզոյան
28 Դեկտեմբերի 2025, 23:00
Հայաստանի իշխանությունները չեն ձգտում խզել կապերը Ռուսաստանի հետ, և այդ մասին ասվում է միջազգային գործընկերներին: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստանի կառավարությունը Ռուսաստանին Հայաստանից «դուրս բերելու», քաղաքական, տնտեսական կապերը խզելու օրակարգ չունի։ Նման օրակարգ չկա, նման քաղաքականություն չի տարվում։ Դա ուղղակիորեն ասվում է միջազգային գործընկերներին, որպեսզի թյուրըմբռնում չլինի», — հայտարարել է Միրզոյանը։