ՀՀ-ն և ԱՄՆ-ն քննարկել են Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչքների հնարավորությունը
17 Նոյեմբերի 2025, 18:25
Նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել United Airlines-ի Միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Չաիթան Ջեյնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լոս Անջելես-Երևան ուղղությամբ ուղիղ թռիչքների հնարավորությունը։
Դեսպան Մկրտչյանն ընդգծել է ուղիղ չվերթի կարևորությունը Հայաստանի համար՝ հաշվի առնելով հայ սփյուռքի զգալի ներկայությունը հատկապես Լոս Անջելեսում։ Միաժամանակ, Չայթան Ջեյնը ներկայացրել է United Airlines-ի ռազմավարական առաջնահերթությունները, ոլորտի վերջին միտումները և գործառնական պայմանները։