ՀՀ բրոքերները և դիլերները կկարողանան ԵԱՏՄ բորսաներում արժեթղթեր ձեռք բերել
24 Հուլիսի 2025, 14:15
Հայաստանում ներդրումային ծառայություններ մատուցող բրոքերները և դիլերները կկարողանան դուրս գալ ԵԱՏՄ բորսաներ և ձեռք բերել արժեթղթեր և ածանցյալ գործիքներ՝ ինչպես Հայաստանի ռեզիդենտների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների ռեզիդենտ հաճախորդների համար:
Բացի այդ, ԵԱՏՄ այլ երկրների բրոքերները և դիլերները կարող են մասնակցել աճուրդներին հայկական բորսայում։ Ոչ ռեզիդենտները ԵԱՏՄ տարածքում կարող են մասնակցել կազմակերպված բորսային աճուրդներին առանց միջնորդների։