ՀՀ-ն ինքը պետք է որոշի՝ ինչ ձևաչափով է մասնակցելու ՀԱՊԿ միջոցառումներին․ ՌԴ ԱԳՆ

18 Սեպտեմբերի 2025, 17:20

Քաղաքականություն

Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել է, որ Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ինչ ձևաչափով է մասնակցելու ՀԱՊԿ միջոցառումներին:

«Ելնում ենք նրանից, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով և իրավունքներով։ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցության ձևաչափի վերաբերյալ Հայաստանն ինքը պետք է որոշի, ոչինչ չի պարտադրվում։ Մենք ելնում ենք այն դիրքորոշումից, որը հնչեցրել է Հայաստանի ղեկավարությունը․ «Երևանի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին «սառեցված է»», — նշել է Միքայել Աղասանդյանը։