ՀՀ-ն որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել և չի էլ ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Միրզոյան
14 Հոկտեմբերի 2025, 16:03
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այդպիսի հարց՝ որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց, գոյություն չունի մեր քննարկումներում: ՀՀ Սահմանադրության փոփոխության և կամ նոր Սահմանադրության ընդունման հարցը բացառապես ներքաղաղական օրակարգի և մեր ժողովրդի որոշելիք հարցն է: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրությունը փոխելու նախապայմանին:
«ՀՀ-ն երբևէ որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել և չի էլ ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը: Դա միայն և միայն մեր քաղաքացիների որոշելիքն է և մեր ներքաղաքական, մեր հանրային օրակարգի մասն է»,- ասաց նա:
Նախարարը նաև պարզաբանեց՝ Ադրբեջանը շարունակում է այս հարցը կապել պայմանագրի ստորագրման հետ և այն որպես նախապայման դիտարկել, բայց հայկական կողմը այս «կապվածությունը, նախապայանը» չի ընդունում: