ՀՀ-ն պետք է ապացուցի, որ լուրջ է վերաբերվում խաղաղության գործընթացին․ Ադրբեջանի ԱԳՆ
06 Ապրիլի 2024, 17:20
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և մեղադրել Հայաստանին ագրեսիայի մեջ։
«Հայաստանը պետք է ապացուցի, որ լրջորեն է վերաբերվում խաղաղության գործընթացին, պետք է ձեռնպահ մնա վիճահարույց հայտարարություններից և սադրիչ քայլերից, հարգի միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները:
Ադրբեջանն իր հերթին լրջորեն կկանխի իր դեմ ուղղված սպառնալիքները տարածաշրջանում և կշարունակի ջանքերը խաղաղության և շինարարության հաստատման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։