ՀՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացիները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

14 Հունվարի 2026, 16:46

Քաղաքականություն

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ 2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո:

Հիմա եթերում