ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է ադրբեջանական ապատեղեկությունը
09 Հունվարի 2025, 12:00
«Հունվարի 6-8-ը ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի հատվածում՝ Գորիսի շրջանի սահմանային գոտում ցանկացած անսովոր տեղաշարժի կամ գործողության մասին տեղեկացնելու համար:
Բոլոր պարեկները հայտնել են, որ իրադրությունը հանգիստ է եղել, ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հունվարի 5-ին և 6-ին կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։