ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

05 Օգոստոսի 2023, 17:15

Քաղաքականություն

Ֆրանսիան կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով` երկու ուղղություններով, ազատ տեղաշարժը, և ԼՂ բնակչությանը գազով և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը։

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին։ Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ ֆրանսերենով ներկայացված է իրավիճակն Արցախում։