ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանը Արարատ լեռան լուսանկարը տեղադրել է «Թվիթեր»-ի հետնանկարում

31 Հուլիսի 2023, 17:25

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին փոխել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի հետնանկարը՝ տեղադրելով Արարատ լեռան լուսանկարը։

Նա նաև հայերենով գրառում է կատարել՝ անդրադառնալով Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանսի և Արագածոտնի մարզի Թալին քաղաքի համագործակցությանը։

«Հայաստանի տոկունությունը երևում է իր մարզերում: Շնորհակալություն Բուրգ լե Վալանսի քաղաքապետ տիկին Մարլեն Մուրիեին և նրա թիմին այս այցի համար, որի շնորհիվ ամրապնդվեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հետ համագործակցությունը»,- գրել է նա։