ՀՀ ՊՆ-ն դեսպաններին է ներկայացրել մայիսի 11-12-ի սադրանքի հետևանքները

14 Մայիսի 2023, 16:00

Քաղաքականություն

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն գործողությունների ընթացքի, ուղղությունների և կիրառված միջոցների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից տարածվող պաշտոնական ապատեղեկատվության վերաբերյալ:

Նշվել է, որ ՀՀ ԶՈՒ անհրաժեշտ պաշտպանական գործողությունների արդյունքում ադրբեջանական ռազմական գործողությունների նպատակներն ամբողջությամբ ձախողվել են։