ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել է 2024թ.–ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
03 Հունվարի 2024, 15:13
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/01/03133555/66865369_0_160_3072_1888_1920x0_80_0_0_66bb7459be1df9f95be159877146f06c.jpg.webp)
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցելու հարցը։
«ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու հարցը ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր պետություն որոշում է անմիջականորեն զորավարժության անցկացման հայտարարման փուլում»,–ասված է հաղորդագրության մեջ:
2023թ–ի նոյեմբերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության այն ժամանակվա միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ զորավարժությունները 2024 թվականին կանցկացվեն Ղազախստանում և Ղրղզստանում:
Մասնավորապես` Ղրղզստանում նախատեսված են զորավարժություններ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, իսկ Ղազախստանում ՝ խաղաղապահ ուժերի հետ: