ՀՀ փոխվարչապետի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները
15 Հուլիսի 2024, 16:57
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները:
Sputnik Արմենիան դեռևս մայիսին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել այդ կոորդինատները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են, որ հայցվող տեղեկատվության ամբողջական պատասխանը հնարավոր կլինի տրամադրել համապատասխան աշխատանքներն ավարտելուց հետո: