ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ ֆորմատը վաղուց չի գործում. Փաշինյան

16 Հուլիսի 2025, 12:28

Քաղաքականություն

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ ֆորմատը վաղուց չի գործում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չի գործում ձեզ հայտնի հանգամանքների բերումով, այդ թվում՝ առկա տեքստի մեկնաբանության շուրջ առկա որոշակի տարըներթցումների, պրակտիկ որոշակի խնդիրների և ուղիղ ասենք՝ որոշակի անվստահության պատճառով։ Սա է առկա իրողությունը»,- ասել է նա: