ՀՀ սահմանը հատած և ԶՊՄԿ անվտանգության աշխատակցին սպանած ադրբեջանցի զինծառայողը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

24 Հոկտեմբերի 2023, 18:47

Քաղաքականություն

ՀՀ սահմանը հատած և ԶՊՄԿ անվտանգության աշխատակցին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովին Սյունիքի առաջին ատյանի դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են դատախազությունից։

Հիշեցնենք, որ Հուսեյն Ախունդովը ապրիլի 7-ին Նախիջևանի կողմից ապօրինի հատել էր Հայաստանի սահմանը։ Ապրիլի 12-ին նա իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակել էր «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա և սպանել նրան։