ՀՀ շախմատի կանանց հավաքականն առավելության է հասել Թուրքիայի հավաքականի նկատմամբ

13 Հոկտեմբերի 2025, 21:23

Սպորտ

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ խաղափուլում առավելության է հասել Թուրքիայի հավաքականի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Այսօր հաղթել են Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը նույնպես մրցեց Թուրքիայի հավաքականի հետ, և հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Հաղթանակ է տարել Գաբրիել Սարգսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հիմա եթերում