Հիկարու Նակամուրան ամուսնացել է հայ շախմատիստ Ատուսա Պուրքաշյանի հետ

27 Հուլիսի 2023, 20:41

Հայեր

Աշխարհի առաջատար շախմատիստներից, ամերիկացի գրոսմայստեր, ԱՄՆ հնգակի չեմպիոն, 35-ամյա Հիկարու Նակամուրան ամուսնացել է հայուհու հետ։ Նա ամուսնացել է իրանահայ Ատուսա Պուրքաշյանի հետ, ով Instagram-ում Նակամուրայի հետ լուսանկար է հրապարակել։

Նակամուրան Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն է և ԱՄՆ-ի հնգակի չեմպիոն: Նա այժմ զբաղեցնում է ՖԻԴԵ-ի տղամարդկանց վարկանիշային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։

Աթուսա Պուրքաշյանը կանանց գրոսմայստեր է։ Շախմատիստն Իրանի հավաքականի կազմում ինը անգամ մասնակցել է օլիմպիադայի։

Պուրքաշյանն այժմ խաղում է ԱՄՆ դրոշի ներքո։