Հիմա է եկել ժողովրդին ծառայություն մատուցելու իրական ժամանակը. Մետաքսե Հակոբյան
13 Հոկտեմբերի 2023, 21:42
Երբ շատերը պայքարում էին մանդատ ունենալու համար, գիտակցում էին, որ այն ոչ թե հաճույքի կամ հարմարավետ աշխատասենյակում հանգիստ նստելու համար է, այլ աշխատանք ու ծառայություն է, որ պետք է մատուցել ժողովրդին։ Հիմա է եկել այդ ծառայությունը մատուցելու իրական ժամանակը։
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Պատգամավորների մասին չեմ կարող ասել՝ յուրաքանչյուրը ինչով է զբաղված, բայց վստահ եմ, որ կան մարդիկ, որոնք փորձում են իրենց լիազորությունները, անկախ ամեն ինչից, կատարել։ Օրինակ, ես որոշել եմ, որ պիտի գտնեմ տեղահանված իմ այն հայրենակիցներին, որոնք հիմա ծանր կացության մեջ են, օգնեմ։ Երբ շատերը պայքարում էին մանդատ ունենալու համար, գիտակցում էին, որ այն ոչ թե հաճույքի կամ հարմարավետ աշխատասենյակում հանգիստ նստելու համար է, այլ աշխատանք ու ծառայություն է, որ պետք է մատուցել ժողովրդին։ Հիմա է եկել այդ ծառայությունը մատուցելու իրական ժամանակը»,- ասել է պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանը պատմել է այն դժվարություններից, ապաստան փնտրելուց, երբ ոտք են դրել Հայաստան․
«Առաջին փուլում, երբ բոլորս հասանք Հայաստանի Հանրապետություն, ինչպես մյուսները, այնպես էլ մենք, տեղակայման խնդիրներ ունեինք։ Ով որտեղ կարողացավ, ապաստան գտավ։ Այնուհետև, սկսեցինք իրար փնտրել։ Երբ գնացի Արցախի ներկայացուցչություն, այնտեղ մարդիկ չկային։ Հասկանալի է, որ գործառույթ ունեն իրականացնելու՝ անկախ այն աղետից, որ տեղի է ունեցել։ Պատասխանատվություն կրելը աշխատավարձն ու հարմարավետ աշխատասենյակը չէ։ Շատերը վերադարձել են իրենց գործերին՝ թեկուզ հասարակական հիմունքներով»,- նշել է Արցախի պատգամավորը։