Հիմա քնելու ժամանակը չէ, պետք է արթուն մնանք. Նարինե Թադևոսյանը՝ LGBTQ քարոզչության դեմ պայքարի մասին

25 Հունիսի 2023, 21:17

Կարծիք

Կալիֆորնիայում ծնողները շարունակում են պայքարը, հանրակրթական տարրական դասարաններում LGBTQ քարոզչությունը օրենքի ուժով ներմուծելու դեմ:

LGBTQ քարոզչությունը օրենքի ուժով հանրակրթական դպրոցներում, հատկապես տարրական դասարաններում ներմուծելու դեմ պայքարող ծնողները, պետական մարմինների կողմից համարվում են փոքրամասնություն և անվանարկվում են որպես ֆաշիստներ, ասում է տիկին Թադևոսյանը: Ըստ նրա, այդ օրենքով փորձում են երեխային կտրել ընտանիքից. եթե օրենքն ընդուվի, ծնողը իրավունք չի ունենալու տեղեկանալ երեխայի սեռական կողմնորոշման մասին հակումներին,այնինչ տարրական, այսինքն՝ 0-ից-6-րդ դասարանների երեխաները պետք է խաղան, գրել-կարդալ սովորեն, մաթեմատիկա սովորեն, կարողանան շփվել իրենց հասակակիցների հետ, Alphanews-ի հետ զրույցում ասաց Նարինեն :

Տկն. Թադևոսյանը կարծում է, որ միայն բողոքի ցույցերով վիճակը չի կարգավորվի և հաջողության համար պայքարի այլ միջոցների պետք է դիմել:

Մենք ապրել ենք LGBT համայնքի ներկայացուցիչների հետ, հարևանություն ենք արել, աշխատել ենք կողք կողքի, և երբեք մեր մտքով չի անցել նրանց արհամարհել, նրանցից զգուշանալ կամ անվանարկել: Բայց տոտալ քարոզչությունը դարձնել քաղաքական ուղղվածություն այն էլ տարրական դասարաններում անընդունելի է, ասում է Նարինեն:

Նարինե Թովմասյանը իր երեխաներին հանել է դպրոցից և առաջարկում է ծնողներին նույնը անել: Նա մի խումբ համախոհների հետ կազմակերպել է, որ երեխաները սովորեն home school օն լայն ծրագրով: « Ես հասկաց , որ իմ երեխաները չեն կարող հաճախել դպրոց, որտեղ սեռափոխությունը քարոզվում է դրական լույսի տակ, իսկ ծնողներին արգելվում էտեղեկանալ երեխայի հակումների մասին», — ասաց Նարինե Թադևոսյանը: Հշ

Հիմա քնելու ժամանակը չէ, պետք է արթուն մնանք , սեղանին դրված է ավանդական ընտանիքի լինել չլինելու ապագան, Alphanews-ի հետ զրույցում ասաց Նարինե Թադևոսյանը:

Հիմա եթերում