Հիմա շատ դժվար ժամանակներ են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում. Դենիս Դենիսով

14 Սեպտեմբերի 2024, 00:10

Քաղաքականություն

Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ին մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարները և ՀՀ Ազգային ժողովի խոսնակի հայտարարությունները։

«Դեռևս որևէ նախադրյալ չկա կարծելու, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կտրուկ կակտիվանան կամ կկործանվեն։ Դա այնքան է կանխորոշված ճակատագրով, որ երկրները չեն կարող փոխել իրենց գտնվելու վայրը, ուստի կուզենայի սրացման և թյուրըմբռնման այս էջը շրջել որքան հնարավոր է շուտ։ Բայց դրա համար անհրաժեշտ են մի շարք նախադրյալներ և քաղաքական կամք երկու կողմից: Իսկ դա քաղաքական էլիտաների փոփոխությունն է, քանի որ երկկողմանի քննադատությունը հաճախ ուղղակի անտեղի է և չի հանգեցնում կառուցողական երկխոսության։ Սակայն տնտեսական խթաններն ու գործոնները թույլ չեն տա ամբողջությամբ զրոյացնել ռուս-հայկական հարաբերությունները, ինչպես շատերը կցանկանային»,- ասել է Դենիսովը:

Փորձագետը նաև նշել է, որ Հայաստանի քաղաքական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ չեն գործում Հայաստանի շահերից ելնելով։

«Եկեք տրամաբանորեն հիմնավորենք, թե ինչու են այնտեղ ռուս զինվորականները։ Նրանք տանը անելիք չունե՞ն, թե՞ ինչ-որ մեկը դեռ ուզում է հիշել այս պատմությունը, ինչու են հայտնվել այնտեղ և ինչ պատճառներով։ Հայաստանի քաղաքական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ հաճախ իրենց հայտարարություններն ու գործողությունները հիմնավորում են ոչ թե առողջ տրամաբանությամբ, ոչ թե Հայաստանի շահերով, այլ պարզապես քաղաքական իրավիճակով»,- ընդգծել է Դենիսովը։

Հիմա եթերում