Հիմնահատակ վերացնում են մեր ազգային արժեքները. Գայանե Ասլամազյան
11 Ապրիլի 2025, 18:45
Ներկայիս իշխանությունները հիմնահատակ ավերում են մեր ազգային արժեքները: Alpha News-ի հետ զրույցում ասել է դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը։
«Հայաստանում շարունակվում է կատարվել այն, ինչ սկսեցին դեռ 2018-ին, հիմանահատակ վերացնում են մեր արժեքները, պատմական, մշակութային, կարևորագույն հիմքերը»,- նշել է մեր զրուցակիցը:
Ասլամազյանը հավելել է, որ մոտ ապագայում շատ վատ բաներ են սպասվում Հայաստանին, օրինակ՝ ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձը երկիր:
«Չեմ կարծում, որ մարդիկ սթափվելու ցանկություն ունեն, բայց նաև կա մի զանգված, որն ունի հստակ մտածողություն, ազգայնական գաղափարախոսություն և տեսլական, թե ինչ է մեզ սպասվում: Իսկ մեզ սպասվում են շատ վատ բաներ, սպասվում է 350 հազար ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան, իսկ այդ թիվն անհրաժեշտ է, որ նրանք կարողանան օրենքի ուժով գործել մեր երկրում: Նրանք հայերի պես չեն, նրանք մեկ կանչով կգնան, ձայներ կտան, ում որ պետք է: Նրանք միասնական ուժերով իրենց ցանկություններն առաջ կտանեն»,- ահազանգել է Գայանե Ասլամազյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: