Հին Ղրիմում նշվել է Խաչվերացը

16 Սեպտեմբերի 2024, 19:21

Մշակույթ

Խաչվերաց տոնի առթիվ սեպտեմբերի 15-ին Հին Ղրիմի Սուրբ Խաչ վանքում Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցու վանահայր Տ.Ներսես քահանա Խանանյանը և Յալթա քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վանահայր Տ. Մանասե քահանա Նադանյանը պատարագ են մատուցել։
Պատարագի ավարտին հոգևորականները վանքի բակում կատարել են աշխարհի չորս կողմերի օրհնության կարգ (Անդաստան)։

Նշվում է նաև, որ Ղրիմի հայ երիտասարդության Կոնգրեսն էլ (ԿԱՄԿ) Ղրիմի Հանրապետության պետկոմիտեի տեղակալ Հայկուհի Հարությունյանի աջակցությամբ կազմակերպել է ինտելեկտուալ քվեսթ-խաղ, իսկ «Միասնություն» պարային համույթը ուխտավորների համար անցկացրել է հայկական ավանդական պարերի վարպետության դաս: Ավանդույթի համաձայն՝ ուխտավորների համար կազմակերպվել է նաև ուխտագնացություն դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցու ավերակներ։

Հիմա եթերում