Հինգ մեդալ է նվաճել Հայաստանի ձյուդոյի հավաքականը
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Լիտվայի Կաունաս քաղաքում ավարտվել է երիտասարդների Եվրոպայի գավաթի մրցաշարը, որին մասնակցում էին 16 երկրների 178 ձյուդոիստներ: ՀՀ երիտասարդների հավաքականը, ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցում էր 5 մարզիկներով, որոնք բոլորն էլ նվաճել են մեդալներ.
Աշիկ Անդրեյան — 60 կգ, արծաթե մեդալ/ մարզիչ՝ Նարեկ Սուքիասյան /
Վահե Աղասյան — 60 կգ, բրոնզե մեդալ / մարզիչ՝ Կարեն Աղասյան /
Մեսրոպ Նիկոյան — 66 կգ, արծաթե մեդալ, / մարզիչ՝ Անտոն Բաբայան /
Արտակ Թորոսյան — 73 կգ, բրոնզե մեդալ / մարզիչ՝ Վահե Թորոսյան /
Գոռ Կարապետյան — 90 կգ, բրոնզե մեդալ / մարզիչ՝ Վահե Թորոսյան /