«Հիշե՛ք անունը՝ Հրանտ-Լեոն Ռանոս». Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գրառումը

19 Հունիսի 2023, 11:15

Սպորտ

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սոցիալական էջերում հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի լուսանկարը և գրել.

«Հիշե՛ք անունը՝ Հրանտ-Լեոն Ռանոս»:

19-ամյա հարձակվողը Հայաստանի հավաքականի կազմում պաշտոնական նորամուտը դուբլով նշեց Ուելսի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի շրջանակում կայացած խաղում, որտեղ Հայաստանի թիմը Քարդիֆում հաղթեց 4-2 հաշվով:

Ռանոսը դուբլ էր ձևակերպել նաև Կիպրոսի հավաքականի դեմ ընկերական խաղում, որն առաջինն էր նրա համար Հայաստանի հավաքականի մարզաշապիկով: