«Հիշում եմ և պահանջում․ ուրացողը հայ չէ». Անդրե
30 Հունվարի 2025, 10:29

Հայտնի երգիչ Անդրեն (Անդրեյ Հովնանյան) նույնպես արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարություններին, որոնցում վերջինս կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստը:
Երգիչը լուսանկար է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից և կից գրել․ «Հիշում եմ և պահանջում։ Ուրացողը հայ չէ»։
Անդրեն գրառմանն ավելացրել է #1915NeverAgain հեշթեգը։
