«Հիշում ենք և պահանջում». Մելանի Ժոլիի գրառումը` Ծիծեռնակաբերդ այցից հետո

27 Հոկտեմբերի 2023, 10:10

Քաղաքականություն

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին X-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցից հետո լուսանկարներ է հրապարակել և գրել․

«1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել: Այստեղ` Երևանում, մենք շարունակում ենք հարգել զոհերի հիշատակը և պարտավորվում ենք երբեք չմոռանալ մեր պատմության այդ մութ դրվագը»։

Նա իր գրառումն ավարտել է հայերեն «Հիշում ենք և պահանջում» նախադասությամբ:

Նշենք, որ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: