Հիսուն պատուհան Երևանից
Շաբաթը Փասադենայում երևանյան էր: Քրիստ Աղազարյանի հիմնած Antique Warehouse-ում ցուցադրվեցին ճարտարապետ-նկարչուհի Կարինե Դուլյանի ( Կարիշոկ) նկարները: Կարինեի ստեղծածգործություններում Երևանն է՝ ներքին բակերով, փողոցներով, ինչպես հեղինակը նշեց՝ ոչ շատ երևացող տեղերով: Alphanews-ի հետ զրույցում նա իր անհատական ցուցահանդեսը անվանեց «Հիսուն պատուհան Երևանից»:
Antique Warehouse-ը նախաձեռնել է մի քանի նախագծեր, որտեղ ներկայացնում է հայրենի ստեղծագործողներին: Այստեղ հանդեսեն գալիս երաժիշտներ, դերասաններ, ցուցադրվում են հայ նկարիչների աշխատանքներ, կազմակերպվում են գրական-երաժշտական երեկոներ, գրքի շնորհանդեսներ:
Այցելուները ստեղծագործողների աշխատանքներին ծանոթանում են նաև այլազգիները, ովքեր հաճույքով են անցկացնում իրենց ազատ ժամանակը Antique Warehouse-ում: Այս վայրը դառնում է կամուրջ հայաստանցի և օտարազգի ստեղծագործողների համար, որ կարող է նոր՝ համատեղ ծրագրերի իրականացման վայր դանա: