Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին․ բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ

06 Հուլիսի 2024, 22:16

Մշակույթ

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի՝ Վարդավառի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու մասին ավետարանական պատմությունն է:

Այս կիրակի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, հաջորդ օրը մեռելոց է, ննջեցյալների հիշատակության համար պատարագ կմատուցվի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն, որի ընթացքում քահանան հանգուցյալների անունները կհիշատակի Տիրոջ առջև: